Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-06-14-ից մինչև 2004-09-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2004-09-30Բացել ARLIS-ում

600.0020.23.05.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2001 թ.

ք. Երևան N 20

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի դ) կետը, 17-րդ հոդվածի է) կետը և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14 որոշումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի` արտադրող-մեծածախ գնորդ-վաճառող պայմանագրի օրինակելի ձևում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) «Պայմանագրում օգտագործված հասկացությունները» գլուխը լրացնել հետևյալ հասկացություններով.

«հզորության տաք (պտտվող) պահուստ` պահուստային հզորություն, որը կարող է գործարկվել կայանի բեռնվածքն արագ (մի քանի րոպեում) բարձրացնելու համար.

հզորության սառը պահուստ` ցանցին չմիացած ագրեգատի հզորությունը, որի գործարկման համար անհրաժեշտ է տասնյակ րոպեներից մինչև մի քանի ժամ տևողությամբ ժամանակահատված.

հաղորդող` էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման (փոխադրման) գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

բաշխող` էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

հաշվարկային օր` 24 ժամանոց ժամանակահատված, որի գործողությունն սկսվում է տվյալ օրվա ժամը 11.00-ին և ավարտվում է հաջորդ օրվա ժամը 11.00-ին.

հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 11.00-ին և ավարտվում է հաջորդ օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 11.00-ին.

հաշվարկային տարի` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային տարվա առաջին ամսվա առաջին օրվա ժամը 11.00-ին և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա առաջին ամսվա առաջին օրվա ժամը 11.00-ին».

բ) 3.2 կետի 1-ին նախադասությունը փոխարինել «Համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի Կողմերն իրավասու են սահմանել հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագին:» նախադասությամբ.

գ) 4.1.3 կետի 2-րդ նախադասության մեջ «Նշված ժամանակահատվածում» բառերից հետո ավելացնել «առևտրային» բառը.

դ) 5.1 կետի 2-րդ պարբերության 2-րդ նախադասության մեջ «Էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորստի» բառերը փոխարինել «Էլեկտրաէներգիայի տեխնիկական կորստի» բառերով.

ե) 5.6 կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասությունում «պատրաստականության ամսական ստուգումները» բառերը փոխարինել «տվյալ հաշվարկային ամսվա ընթացքում կատարել պատրաստականության ամսական ստուգումներ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

էներգետիկայի կարգավորող

հանձնաժողովի նախագահ Վ. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։