Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ԿԱՍԿԱԴԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

11 հունիսի 2001 թ.

ք. Երևան N 26

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ԿԱՍԿԱԴԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ կետը և 59-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարան-Երևան» խմելու ջրի ջրատարի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի կասկադի «ՀԷԿ-1»-ից, «ՀԷԿ-2»-ից, «ՀԷԿ-3»-ից և «ՀԷԿ-4»-ից առաքվող էլեկտրական էներգիայի միասնական սակագինը սահմանել 7.60 դրամ/ կվտժ` ներառյալ ԱԱՀ-ն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 11-ից:

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ` Ա. Մանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։