Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՎԱՔԱՆԱԿ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-09-09-ից մինչև 1999-09-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-09-09Բացել ARLIS-ում

041.0620.06.11.98

Հայաստանի Հանրապետության վարչապետ

ո ր ո շ ու մ

6 նոյեմբերի 1998 թվական N 620

քաղ. Երևան

պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ եվ ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին

Պետական կառավարման մարմինների գործունեության և բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`

1. Սահմանել պետական կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների աշխատողների առավելագույն թվաքանակը և ղեկավարների տեղակալների թվաքանակը` 1999 թվականի հունվարի 1-ից, համաձայն հավելվածի:

2. Թույլատրել պետական կառավարման մարմինների ղեկավարներին սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատողների առավելագույն թվաքանակի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը` պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշմամբ պաշտոնային դրույքաչափերի միջև սահմանված հարաբերակցությունը:

3. Հայաստանի Հանրապետության նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, մարզպետներին` ապահովել`

ա) հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները.

բ) սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարումը` երկամսյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների աշխատակազմերի ընդհանուր թվաքանակը մինչև 10 տոկոսով կրճատելու վերաբերյալ:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշումը և 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածում պաշտոնային դրույքաչափերի համար սահմանված վերին սահմանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հավելված

ՀՀ վարչապետի 1998 թ.

նոյեմբերի 6-ի N 620 որոշման

պետական կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների աշխատողների առավելագույն թվաքանակը եվ ղեկավարների տեղակալների թվաքանակը` 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ

NN

ը/կ ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների անվանումները Աշխատողների առավելագույն թվաքանակը (հաստիքային միավոր) որից՝ ղեկավարի տեղակալներ

ընդամենը այդ թվում՝ առաջին տեղակալ

1 2 3 4 5

1. ՀՀ կառավարության աշխատակազմ 248 2 -

2. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 11 1 -

3. Մարզային ընտրական հանձնաժողովներ 43 - -

4. ՀՀ առողջապահության նախարարություն 73 3 -

5. ՀՀ արդարադատության նախարարություն 105 4 -

6. Քաղաքացիական ակտերի գրանցման տարածքային բաժիններ 141 - -

7. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 307 - -

8. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 239 4 1

9. ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալություն 14 1 -

10. ՀՀ արտաքին գործերի նախարարություն 208 5 2

11. ՀՀ բնապահպանության նախարարություն 104 3 1

12. ՀՀ օգտակար հանածոների պաշարների հանձնաժողով 10 1 -

13. ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչություն 22 1 -

14. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 197 3 1

15. ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրարային պետական տեսչություններ 84 - -

16. ՀՀ էներգետիկայի նախարարություն 93 4 1

17. ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն 65 2 -

18. ՀՀ կրթության և գիտության նախարարություն 124 3 -

19. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով 26 1 -

20. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 93 3 -

21. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն 19 1 -

22. ՀՀ կրոնի գործերի պետական խորհուրդ 8 2 -

23. ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 162 2 -

24. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոններ 570 - -

25. ՀՀ սեփականաշնորհման նախարարություն 183 3 -

26. ՀՀ սեփականաշնորհման նախարարության տարածքային ստորաբաժանումներ 34 - -

27. ՀՀ սեփականաշնորհման նախարարության աճուրդի կենտրոն 48 - -

28. ՀՀ տրանսպորտի նախարարություն 72 3 -

29. ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 64 2 -

30. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 155 4 1

31. ՀՀ քաղաքաշինության նախարարություն քաղաքաշինական պետական տեսչություն 141 - -

32. ՀՀ ֆինանսների նախարարություն 333,5 5 1

33. ՀՀ ֆինանսների նախարարության տեղական մարմիններ 360 - -

34. ՀՀ հարկային տեսչություն 320 4 -

35. ՀՀ հարկային տեսչության տարածքային տեսչություններ 1526 - -

36. ՀՀ մաքսային վարչություն 118 3 1

37. ՀՀ մաքսային վարչության մաքսատներ և մաքսային կետեր 651 - -

38. ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչություն 57 2 -

39. ՀՀ պետական ռեզերվների վարչություն 19 1 -

40. ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն 207 3 1

41. ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության տեղական բաժանմունքներ 409 - -

42. Հայլեռտեխհսկողություն 20 1 -

43. Հայլեռտեխհսկողության տարածքային տեսչություններ 68 - -

44. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ

74

722 2

- -

-

45. ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն 95 2 1

46. ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն 42 2 1

47. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն 19 1 -

48. ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն 50 1 -

49. ՀՀ կառավարաթյանն առընթեր հատուկ ծրագրերի վարչություն 48 2 -

50. Հայպետատոմհսկողություն 30 2 -

51. ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն 31 1 -

52. ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն 24 1 -

53. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 34 2 -

54. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն տարածքային ստորաբաժանումներ 67 - -

55. ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն 41 3 -

56. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտաց­ման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության 25 1 -

57. Երևանի քաղաքապետարան 246 2 -

58. Երևանի առսպասպետտեսչություն 20 - -

59. Արագածոտնի մարզպետարան 106 1 -

60. Արագածոտնի առսպասպետտեսչություն 6 - -

61. Արարատի մարզպետարան 109 1 -

62. Արարատի առսպասպետտեսչություն 7 - -

63. Արմավիրի մարզպետարան 103 1 -

64. Արմավիրի առսպասպետտեսչություն 8 - -

65. Գեղարքունիքի մարզպետարան 162 1 -

66. Գեղարքունիքի առսպասպետտեսչություն 7 - -

67. Լոռու մարզպետարան 151 1 -

68. Լոռու առսպասպետտեսչություն 9 - -

69. Կոտայքի մարզպետարան 97 1 -

70. Կոտայքի առսպասպետտեսչություն 8 - -

71. Շիրակի մարզպետարան 151 1 -

72. Շիրակի առսպասպետտեսչություն 9 - -

73. Սյունիքի մարզպետարան 129 1 -

74. Սյունիքի առսպասպետտեսչաթյուն 6 - -

75. Վայոց ձորի մարզպետարան 71 1 -

76. Վայոց ձորի առսպասպետտեսչություն 4 - -

77. Տավուշի մարզպետարան 92 1 -

78. Տավուշի առսպասպետտեսչություն 6 - -

Ընդամենը 9743 108 12

(հավելվածը փոփ. 25.11.98 N 684, լրաց. 04.01.99 N 5, խմբ. 04.02.99 N 64, 08.02.99 N 84, 22.02.99 N 111, 04.03.99 N 136, փոփ. 16.04.99 N 227, խմբ. 17.05.99 N 300, փոփ. 07.06.99 N 335, խմբ., փոփ. 05.08.99 N 470, խմբ. 17.08.99 N 489, 20.08.99 N 496)

(17.08.99 N 493 որոշման ա) և բ) պարբերություններով նախատեսված փոփոխությունները հնարավոր չէ կատարել, քանի որ փոփոխողի պահանջը իրականացնելու դեպքում տեղի կունենա կետերի համարակալման աղճատում)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար, օպերատիվ հարցերի

նախարար Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։