Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-11-27-ից մինչև 2013-09-14։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-09-14Բացել ARLIS-ում

600.0059.13.11.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

13 նոյեմբերի 2001 թ.

ք. Երևան N 59

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի է) և 59-րդ հոդվածի 5-րդ կետերը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «ՀՀ էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգը» (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի գրանցման կարգը» հաստատելու մասին» N 17 և 1998 թվականի փետրվարի 6-ի «1997 թվականի նոյեմբերի 27-ի N 17 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի գրանցման կարգում» փոփոխություններ կատարելու մասին» N 23 որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ`

Վ. Մովսեսյան

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի

2001 թ. նոյեմբերի 13-ի N 59 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

Սույն կարգով կանոնակարգվում է էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի` ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովում (այսուհետև` հանձնաժողով) գրանցման ընթացակարգը, ըստ որի`

1. Լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերն ուժի մեջ են մտնում հանձնաժողովում գրանցվելուց հետո:

2 Լիցենզավորված անձը պայմանագրի գրանցման մասին հայտը և կնքված պայմանագիրը երեք օրինակից ներկայացնում է հանձնաժողով:

3. Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո, հանձնաժողովի նախագահի կամ նախագահի տեղակալի մակագրությամբ, պայմանագրերը փորձաքննություն են անցնում համապատասխան ստորաբաժանումում (ստորաբաժանումներում):

4. Փորձաքննության ընթացքում ստուգվում է պայմանագրի համապատասխանությունը`

- հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևին և (կամ) պարտադիր պայմաններին,

- պայմանագրային որևէ կողմի (կողմերի) գործունեության լիցենզիայի պայմաններին, էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններին,

- ՀՀ օրենսդրությանը և այլ իրավական ակտերին:

5. Պայմանագիրը հանձնաժողովում մուտքագրելուց հետո, տաս աշխատանքային օրվա ընթացքում, գրանցվում է կամ համապատասխան հիմնավորումներով մերժվում է, որի մասին հայտատուին գրավոր տեղեկացվում է` նշելով մերժման պատճառները:

6. Պայմանագրի գրանցումը կարող է մերժվել, եթե այն չի համապատասխանում սույն կարգի 4-րդ կետում նշված պահանջներին:

7. Գրանցումը մերժելուց հետո լրամշակված պայմանագիրը լիցենզավորված անձի կողմից կարող է կրկին ներկայացվել հանձնաժողովի գրանցմանը:

8. Պայմանագրի գրանցումը մերժելու դեպքում համապատասխան ստորաբաժանման կողմից կազմվում է զեկուցագիր և ներկայացվում հանձնաժողովի նախագահին:

9. Պայմանագիրը գրանցում է հանձնաժողովի կողմից հաստատված համապատասխան ստորաբաժանումը` այդ նպատակով վարվող առանձին մատյանում, որտեղ նշվում են`

գրանցման հերթական համարը,

պայմանագրային կողմերի անվանումները,

պայմանագրի համարը,

պայմանագիրը ստորագրած պաշտոնատար անձանց անունները, ազգանունները,

պայմանագրի գրանցման համարը,

պայմանագրի գրանցման ամսաթիվը,

պայմանագրի գործողության ժամկետը,

գրանցում կատարող պատասխանատու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:

10. Պայմանագրի բոլոր երեք օրինակների վերջին էջի վրա պարտադիր կատարվում է գրանցման մասին հանձնաժողովի հետևյալ հատուկ նշումը:

ՀՀ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով

Գրանցված է ________ __________________200_ թ.

Ակտի պատկեր

Գրանցման N __________________

Պատասխանատու __________________________

(ստորագրություն) _______________________________

(անուն, ազգանուն)

11. Գրանցված պայմանագրի մեկ օրինակը պահվում է այն գրանցող ստորաբաժանումում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։