Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-Ի ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ 110 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

23 նոյեմբերի 2001 թ.

ք. Երևան N 61

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-Ի ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ 110 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կառավարության 2001 թվականի նոյեմբերի 5-ի (1069 որոշումը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 2001 թվականի նոյեմբերի 22-ի (01-12/267 գրությունը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

Տալ համաձայնություն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող 110 կՎ ենթակայանները հանձնելու էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին:

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ`

Վ. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։