Անցնել բովանդակությանը

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

16 օգոստոսի 2023 թ. N 284-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Սահմանել.

1) 2023-2024 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի,

2) 2023-2024 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս:

2. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։

3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։

4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

16 օգոստոսի 2023 թ.

ք. Երևան Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2023 թվականի օգոստոսի 16-ի

N 284-Ն հրամանի

ՑԱՆԿ

2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

Հ/Հ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Լոր 2023 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 109350 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

2. Քարակաքավ 2023 թվականի նոյեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 18460 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

3. Թխակապույտ աղավնի 2023 թվականի օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 47100 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

4. Անտառային աղավնի 2023 թվականի օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 1400 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

5. Կռնչան բադ 2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի հունվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 30000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

6. Սուլող մրտիմն 2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի հունվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 5600 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

7. Սև փարփար 2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 30000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

8. Եղեգնահավ 2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 11000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

9. Մորակտցար 2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 8000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

10. Նապաստակ 2023 թվականի նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 17-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 485 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

11. Փորսուղ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 115 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

12. Քարակզաքիս 2023 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2024 թվականի հունվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 380 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

13. Վայրի խոզ 2023 թվականի նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 24-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 45 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

14. Աղվես 2023 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ):

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։