041.0605.21.08.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2001 թվականի N 605
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 151 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 151 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետում «11 մարդ» բառերը փոխարինել «13 մարդ» բառերով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կոլեգիայի հետևյալ կազմը`
Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (նախագահ)
Կ. Քոչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Գ. Այվազյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Մովսիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Լ. Գյումիշյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրատնտեսական համակարգերի շահագործման համակարգման վարչության պետ
Գ. Զաքարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Ա. Թոխունց - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի խմելու և ոռոգման ջրերի հաշվառման ու իրացման համակարգման վարչության պետ
Ս. Մաճկալյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի իրավաբանական վարչության պետ
Ա. Խաչատրյան - «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
Յու. Ջավադյան - «Հայջրնախագիծ» ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
Ա. Ղազարյան - «Ոռոգման համակարգերի վերականգնում» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
Ա. Բաբայան - Արմավիրի ջուր սպառողների կոոպերատիվների միության նախագահ
Վ. Մովսիսյան - Արարատի ջուր սպառողների կոոպերատիվների միության նախագահ
(2-րդ կետը փոփ. 19.11.01 N 813)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան