Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՌԵՆԱՏՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002085, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002085, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002088, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002110 ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002220 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«08» օգոստոս 2023 թ. N 3864-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՌԵՆԱՏՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002085, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002085, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002088, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002110 ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002220 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՌԵՆԱՏՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից 2023 թվականի օգոստոսի 3-ին ներկայացված դիմումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. 2021 թվականի հոկտեմբերի 26-ից ուժը կորցրած ճանաչել «ՌԵՆԱՏՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2017 թվականի հուլիսի 4-ին տրված թիվ Կ-ԴԳ-002085, 2017 թվականի հուլիսի 17-ին տրված թիվ Կ-ԴԳ-002085, 2017 թվականի հուլիսի 17-ին տրված թիվ Կ-ԴԳ-002088, 2017 թվականի սեպտեմբերի 14-ին տրված թիվ Կ-ԴԳ-002110 և 2018 թվականի հուլիսի 16-ին տրված թիվ Կ-ԴԳ-002220 դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաները:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին՝

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Ա. Ավանեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։