Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-03-13-ից մինչև 2007-07-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-07-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 փետրվարի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60003053

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

14 հունվարի 2003 թ.

ք. Երևան N 2-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ե) ենթակետը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» N 22 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոններում» կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

ա) 1-ին կետում «ամրագրված վթարային հզորություն» հասկացության սահմանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում ամրագրված այն հզորությունը, որը բավարար է մարդկանց կյանքը և անվտանգությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող էլեկտրասարքավորումների աշխատանքը պայմանագրում ամրագրված ժամկետում ապահովելու համար»:

բ) 21-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ պարբերությունը.

«Եթե պայմանագրում ամրագրված են վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորությունները, ապա վճարման ժամկետի խախտման դեպքում էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի սահմանափակել սպառողի էլեկտրամատակարարումը մինչև ամրագրված վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորությունները` նախապես 3 օրից ոչ պակաս ժամկետում զգուշացնելուց հետո (գրություն, ֆաքս, հեռախոսագիր, էլեկտրոնային փոստ): Վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորությունների պայմանագրային ժամկետը լրանալուց հետո էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը: Էլեկտրամատակարարումը դադարեցվում է դադարեցման ժամի մասին սպառողին գրավոր տեղեկացնելուց հետո:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ էներգետիկայի

կարգավորող հանձնաժողովի

նախագահի տեղակալ Ն. Գրիգորյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։