ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2023 թվականի N 1438-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) հաշվեկշռում հաշվառված 2 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ հետագայում օտարելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվեկշռում հաշվառված 29 000 000 դրամ սկզբնական և 15 304 226 դրամ հաշվեկշռային արժեքով «TOYOTA LC 200 4.0» մակնիշի, 001 VV 01 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2017 թվական, նույնացման համարը՝ JTMHU01J2J4156629) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել ծառայությանը։
3. Կոմիտեի նախագահին և ծառայության ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
4. Կոմիտեի նախագահին և ծառայության ղեկավարին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը (հաշվառումը)՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին և ծառայության ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնմանընդունման աշխատանքների կատարումը։
6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին և ծառայության ղեկավարին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը (հաշվառումը)՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
24.08.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
օգոստոսի 24-ի N 1438-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN
ը/կ Տրանսպորտային միջոցի մակնիշը Հաշվառման համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական
արժեքը (դրամ) Հաշվեկշռային
արժեքը (դրամ)
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայություն
1. MERCEDES-BENZ S 350 L 290 CM 61 2006 WDD2211561A044864 34672827 0
2. TOYOTA COROLLA 1.4 005 WW 01 2008 JTNBH58E00J000388 6875000 0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
24.08.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ