Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵԶՐԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

040.0008.12.01.99

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 հունվարի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 1999 թվականի N 8

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵԶՐԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպման (եզրափակիչ շրջանառության) ժամկետ սահմանել մինչև 1999 թվականի հունվարի 22-ը:

(1-ին կետը փոփ. 18.01.99 N 28)

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) մինչև 1999 թվականի հունվարի 22-ը ներառյալ ավարտել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով համակարգի բյուջետային հիմնարկների կողմից գործառնությունների ձևակերպումը.

բ) հաջորդ բյուջետային տարվա առաջին աշխատանքային օրը համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղներում և գանձապետական հաշիվներում առկա մնացորդները փոխանցել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջե` որպես չօգտագործված միջոցներ:

(2-րդ կետը փոփ. 18.01.99 N 28)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի բյուջետային տարին 1999 թվականի հունվարի 22-ին եզրափակելու համար անհրաժեշտ միջոցառումները:

(3-րդ կետը փոփ. 18.01.99 N 28)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 12-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։