041.0068.04.02.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 1999 թվականի N 68
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի, Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի ու Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի աշխատակազմերի աշխատողների թիվը` 248 մարդ:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը` 2 մարդ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 494 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 23-ի N 678 որոշման խմբագրությամբ) 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասով, 2-րդ և 3-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Դարբինյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
փետրվարի 4-ի N 68 որոշմամբ
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀՀ վարչապետի աշխատակազմ
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն
ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի աշխատակազմ
ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի աշխատակազմ
ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի աշխատակազմ
Տնտեսագիտական վարչություն
Արտադրական ենթակառուցվածքների վարչություն
Քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչություն
Սոցիալական հարցերի վարչություն
Վարչական մարմինների վարչություն
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչություն
Իրավաբանական վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Կադրերի վարչություն
Ազգային Ժողովի հետ կապերի վարչություն
Կազմտեսչական վարչություն
Քարտուղարություն
Գործերի կառավարչություն
Հաշվապահական հաշվառման և հաշվետվության վարչություն
Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կոորդինացման ծառայություն
Արարողակարգի ծառայություն
Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Առաջին բաժին
Կառավարման համակարգերի բարեփոխման վարչություն
(հավելվածը խմբ., լրաց. 23.02.199 թիվ 112)