ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 877-Ա
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հուլիսի 12-ի ՀՕ-265-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն hավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
30.08.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 877-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի
անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման
աղբյուրը Իրավական հիմքը
1 2 3 4 5 6
1. «Հայաստանի
Հանրապետության
կառավարության 2002
թվականի հունիսի 6-ի
N 789-Ն որոշման մեջ
փոփոխություն
կատարելու մասին» ՀՀ
կառավարության
որոշման նախագիծը
ներկայացնել ՀՀ վարչապետի
աշխատակազմ ՀՀ արդարադատության
նախարարություն 2023 թվականի
նոյեմբերի երկրորդ
տասնօրյակ Ֆինանսավորում չի
պահանջվում «Նոտարիատի
մասին» օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին»
2023 թվականի հուլիսի
12-ի ՀՕ-265-Ն օրենքի
6-րդ հոդվածի 1-ին
մաս
2. «Նոտարի՝ ստաժոր ներգրավելու և ստաժավորում անցնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի
ընդունում ՀՀ արդարադատության նախարարություն 2023 թվականի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հուլիսի 12-ի ՀՕ-265-Ն օրենքի
9-րդ հոդված
3. «Կարգապահական
վարույթի արդյունքների
հիման վրա վարույթ
հարուցող անձի կողմից
կայացվող որոշումների
(հրամանների) օրինակելի
ձևերը սահմանելու
մասին» ՀՀ
արդարադատության
նախարարի հրամանի
ընդունում ՀՀ արդարադատության
նախարարություն 2023 թվականի
դեկտեմբերի
երկրորդ
տասնօրյակ Ֆինանսավորում չի
պահանջվում «Նոտարիատի
մասին» օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին»
2023 թվականի հուլիսի
12-ի ՀՕ-265-Ն օրենքի
17-րդ հոդվածի 3-րդ
մաս
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
30.08.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ