Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 18․11․2022 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: 'Sylfaen',serif">

FONT-FAMILY: "Sylfaen",serif'>Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1586/02/21

FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'>2022 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'>

FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 18․11․2022 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> «28» նոյեմբերի 2022 թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

քննարկելով ըստ հայցի Ռազմիկ Թոսունյանի ընդդեմ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի աշխատավարձի պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․11․2022 թվականի որոշման մեջ առկա վրիպակը ուղղելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 20․10․2021 թվականի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15․03․2022 թվականի որոշմամբ Ռազմիկ Թոսունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանող Ընկերության միջնորդությունը՝ մերժվել է, և Դատարանի 20.10.2021 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Դատավոր Տ․ Նազարյանը սույն գործով հայտնել է հատուկ կարծիք։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․11․2022 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ Վերաքննիչ դատարանի 15․03․2022 թվականի որոշումը բեկանվել է և օրինական ուժ է տրվել Դատարանի 20․10․2021 թվականի վճռին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործողությունները կատարում է դատական ակտի կայացման պահից մինչև դրա կատարումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու՝ համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․11․2022 թվականի որոշման մեջ թույլ է տրվել վրիպակ, մասնավորապես՝ որոշման դատական ծախսերի բաշխման վերաբերյալ կետում՝ որոշման 11-րդ էջի 3-րդ, 4-րդ և 5-րդ պարբերություններում «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի, 109-րդ հոդվածի 1-ին մասի, 112-րդ հոդվածի 1-ին մասի» փոխարեն նշվել է «17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածը, 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերը, 73-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը» Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի հիմքով անհրաժեշտ և հնարավոր է համարում իր նախաձեռնությամբ վրիպակներն ուղղելը, քանի որ այն չի փոխում որոշման բովանդակությունը և էությունը:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ, 407-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՇԴ/1586/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․11․2022 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակներն ուղղել հետևյալ կերպ.

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․11․2022 թվականի որոշման 11-րդ էջի 3-րդ, 4-րդ և 5-րդ պարբերություններում համապատասխանաբար «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածը, 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերը, 73-րդ հոդվածի 1-ին կետը», փոխարինել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան» պարբերություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։