Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2023 թվականի N 1493-Ն

ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առանձին մասնագիտություններով փրկարար ծառայության անցնելու տարիքը սահմանել`

1) վարորդ` մինչև 42 տարեկան` համապատասխան տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի առկայության դեպքում.

2) բժիշկ` մինչև 45 տարեկան` պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխան` բարձրագույն բժշկական կրթություն.

3) բուժքույր (բուժակ)` մինչև 45 տարեկան` պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխան` առնվազն միջին մասնագիտական բժշկական կրթություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 14-ի N 386-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

07.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։