Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2023 թվականի N 1501-Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին «Վի Քեյ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Էն Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (կոնսորցիում) հետ 2023 թվականի փետրվարի 20-ին կնքված N ԵՔ-ԲՄԱՇՁԲ-23/22 պայմանագրում չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետով պայմանավորված աշխատանքների փոխարինման պայմանագրային գնի տասնհինգ տոկոսի սահմանաչափը.

1) Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջի բարեկարգման աշխատանքների ձեռքբերման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի և «Վի Քեյ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Էն Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (կոնսորցիում) հետ 2023 թվականի փետրվարի 20-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-23/22» ծածկագրով գնման պայմանագրում աշխատանքների փոխարինումն այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով միասին գումարային արտահայտությամբ կազմում է պայմանագրի գնի 70 տոկոսը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

07.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։