ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2023 թվականի N 1503-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 734-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող ռազմամարզական խաղերի կանոնակարգը, կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի կազմը, մասնակցության հայտի օրինակելի ձևը, ստուգողական կետի նկարագրի սյունակներում կիրառվող նշանների օրինակելի ձևը, նախահաշիվը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 734 -Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) ռազմականացված կրոսավազք և ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք.».
2) որոշման N 1 հավելվածի 70-րդ կետը «ԴԴՀ» հրացանից» բառերից հետո լրացնել «, ռազմականացված կրոսավազքից» բառերով.
3) N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
07.09.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1503-Լ որոշման
«Հավելված N 5
ՀՀ կառավարության 2023 թվականի
մայիսի 11-ի N 734-Լ որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ
NN
ը/կ Ապրանք/ ծառայություն Միավորի քանակը Օր Կազմակերպու-թյուններ Մեկ միավորի գինը
(հազ. դրամ) Ընդամենը (հազ. դրամ)
1. Կեցություն մասնակիցներին
(գիշերակաց, սնունդ) 18 7 8 9.8 9878.4
2. Դրսի մրցավարներին կեցություն (գիշերակաց, սնունդ) 15 7 9.8 1029.0
3. Ճանապարհածախս՝ մրցավար 15 2 2.0 60.0
4. Մրցավարներին պարգևավճար 40 20.0 800
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 11767.4
2. Պարգևատրում
1. Գավաթ՝ 1-ին տեղերը գրաված մարզիկներին (կանայք և տղաներ) 3 100.0 300.0
2. Հավաստագիր` 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մարզիկներին (կանայք և տղաներ), անհատական և թիմային 50-ՊՆ
3. Շնորհակալագրի և հավաստագրերի թղթապանակ՝ գրպանիկով 20-ՊՆ
4. Կաշվե թղթապանակ փափուկ կազմով և ՀՀ զինանշանով 40-ՊՆ
5. Մեդալներ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մարզիկներին (կանայք և տղաներ) 39-ՊՆ
6. Ծաղկեփունջ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մարզիկներին (կանայք) 25 6.0 150.0
7. ԸՆԴԱՄԵՆԸ՝ 450.0
3. Դրամական մրցանակներ 1-3-րդ տեղեր գրաված մասնակիցներին
1. Անհատական դրամական մրցանակներ ըստ մրցաձևերի՝ 1-3-րդ տեղեր գրաված մարզիկներին
ա. 1-ին տեղ 11 1237.5 13612.5
բ. 2-րդ տեղ 11 612.5 6737.5
գ. 3-րդ տեղ 11 362.5 3987.5
2. Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի 1-3-րդ տեղեր գրաված թիմերի անդամներին
ա. 1-ին տեղ 3 362.5 1087.5
բ. 2-րդ տեղ 3 234.75 704.3
գ. 3-րդ տեղ 3 175.0 525.0
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 26654.3
4. Կազմակերպական ծախսեր
1. Հուշանվերներ՝ պատվավոր հյուրերին և ամենատարեց մասնակիցներին 30 10.0 300.0
2. Շապիկներ մրցավարներին 40 5.0 200.0
3. Արևային գլխարկներ մրցավարներին 40 1.5 60.0
4. Մրցաշարի մասնակիցներին մասնակցության համարներ 120 0.8 96.0
5. Տպագրական նյութեր, նկարահանում 1 800.0 800.0
6. Գովազդ հեռուստատեսությամբ՝ մրցաշարի անցկացման և ավարտի վերաբերյալ 1 600.0 600.0
7. ՀՀ դրոշների պատվիրում (երկարությունը՝ 2 մ, լայնությունը՝ 1 մ) 30 5.0 150.0
8. Չպլանավորված ծախսեր, հրավառություն
Շարժական բեմահարթակ 1 200.0 200.0
9. 1 600.0 600.0
10. Լեդ էկրանի ապահովում և ռադիոտեխնիկական սարքավորումներով կահավորված տարածքի ձևավորում 1 500.0 500
11. Հաղորդավարի ծառայություններ 2 100.0 200.0
12. Մարզագույքը տեղափոխման համար տրանսպորտային միջոցներ՝ Երևան-Դիլիջան-Երևան 80.0 80.0
13. Վարձավճար՝ ծրագրի ղեկավար 1 132.0 132.0
14. Վարձավճար՝ ծրագրի հաշվապահ 1 120.0 120.0
15. Վարձավճար՝ ծրագրի սպասարկող անձ
(4 բանվոր) 4 80.0 320.0
16. ԸՆԴԱՄԵՆԸ՝ 4358.0
17. ԸՆԴԱՄԵՆԸ՝ 43229.65
18. Խաղերի իրականացնող կազմակերպության շրջանառության հարկը 2275.24
19. ԸՆԴԱՄԵՆԸ՝ 45504.9
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
07.09.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ