Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

ԴԱՇՏ համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2021 թվական N 11-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից N 06/3498-2021 գրությամբ ուղարկված պետական փորձագիտական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 37-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Համայնքի ղեկավար`

Հ. Պետրոսյան

2021 թվականի փետրվարի «22»

Դաշտ համայնք

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Դաշտ համայնքի ավագանու

2021 թվականի փետրվարի 24-ի

թիվ 11-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման մեջ կատարվող փոփոխությունները և լրացումները

1) որոշման հավելվածի 1-ին կետի 11-րդ տողի 3-րդ սյունակի «0» թիվը փոխարինել «7725.2» թվով.

2) որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին տողի 3-րդ սյունակի «18366.0» թիվը փոխարինել «19476.0» թվով.

3) որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ տողի 3-րդ սյունակի «450.0» թիվը փոխարինել «1450.0» թվով.

4) որոշման հավելվածի 2-րդ կետի 9-րդ տողի 3-րդ սյունակի «2660.3» թիվը փոխարինել «7435.5» թվով.

5) որոշման հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր՝ 10-րդ տողով՝ «Նախադպրոցական կրթություն» վերնագրով և «840.0» թվով.

6) որոշման հավելվածի 3-րդ կետի 18-րդ տողի 3-րդ սյունակի «0» թիվը փոխարինել «2110.0» թվով.

7) որոշման հավելվածի 3-րդ կետի 20-րդ տողի 3-րդ սյունակի «2660.3» թիվը փոխարինել «7435.5» թվով.

8) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին տողի 3-րդ սյունակի «0» թիվը փոխարինել «7725.2» թվով.

9) որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր` 21-րդ տողով` «Դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» վերնագրով և «840.0» թվով:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։