ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2021 թվականի N 20-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 02-Ի N 06-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է.
1.Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 02-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու կարգը հաստատելու մասին» N 06-Ն որոշման նախաբանում «հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի N 20-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 5-րդ կետը և հավելված N 2-ի 4-րդ կետը,» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ - 6 Դեմ - 0 Ձեռնպահ - 0
1.ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ
2.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԶ
3. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ
4.ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ
5.ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ
6. ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2021 թվական: