Հոդված 77.4. Վարչական հսկողություն իրականացնող մարմինների` տեղեկություններ և փաստաթղթեր ստանալու իրավունքը
Հոդված 77.4. Վարչական հսկողություն իրականացնող մարմինների` տեղեկություններ և փաստաթղթեր ստանալու իրավունքը
Մարզպետը, իրավական հսկողության բարձրագույն մարմինը, ինչպես նաև սույն օրենքի 77.2 -րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները իրավասու են ծանոթանալու տեղական ինքնակառավարման մարմիններում հսկողության ոլորտին առնչվող փաստաթղթերին: Նրանք կարող են այցելել տեղական ինքնակառավարման մարմիններ, համայնքին պատկանող բոլոր հաստատությունները, ստուգել նրանց գործողությունների և անգործության իրավաչափությունը, ինչպես նաև պահանջել դրանց հետ կապված փաստաթղթեր:
Իրավական հսկողության բարձրագույն մարմինը և մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները սույն օրենքի 77.2 -րդ հոդվածով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում են սույն օրենքով և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: