Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԶԱՏԻ ԵՎ ԱՊԱՐԱՆԻ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՄԵՌՅԱԼ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՄԱՍՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1577-Ա

ԱԶԱՏԻ ԵՎ ԱՊԱՐԱՆԻ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՄԵՌՅԱԼ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՄԱՍՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 3-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանն Ազատի ջրամբարի 9.2 մլն մ.3 մեռյալ ծավալից մինչև 5 մլն մ.3 ջրաքանակի ջրառի իրականացումը՝ սակավաջրությամբ պայմանավորված ոռոգման ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով:

2. Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանն Ապարանի ջրամբարի 10 մլն մ.3 մեռյալ ծավալից մինչև 4 մլն մ.3 ջրաքանակի ջրառի իրականացումը՝ սակավաջրությամբ պայմանավորված ոռոգման ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։