ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27-ը օգոստոսի 2021թ. N 45-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 7-րդ, 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակ համայնքի 2021թ.-ի տարեկան բյուջեի 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ:
/հազ. դրամ/
Վարչական բյուջե Ֆոնդային բյուջե Ընդամենը
Եկամտային մաս 692514.4 229681.8 922196.2
Ծախսային մաս 695212.0 417461.6 1112673.6
Դեֆիցիտ -2697.6 -187779.8 - 190477.4
Պահուստային 40000.0 0 40000.0
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
Ա Վ Ա Գ Ա Ն Ի`
ԿՈՂՄ - 9
ԴԵՄ- 0 ՁԵՌՆՊԱՀ - 0
ԱԶԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ
ԱՐՏԱՇԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՇՈՏ ՀՈՒՆԱՆՅԱՆ
ՎԱՀԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՍԱՐԻԲԵԿ ՕՎՈՅԱՆ ԿԱՐԵՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ
ԱՐՄԵՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ
ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Վ. Մկրտչյանը չի մասնակցել քվեարկությանը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Թ. Շ Ա Հ Վ Ե Ր Դ Յ Ա Ն
Հավելվածներ 1-6
Հաստատված է համայնքի ավագանու
27.08.2021թ. N 45-Ն որոշմամբ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 02 սեպտեմբերի 2021 թվական: