Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 20-Ն ԵՎ N 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-08-11-ից մինչև 2005-12-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-12-11Բացել ARLIS-ում

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

14 հուլիսի 2005 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005280

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

28 հունիսի 2005 թ.

ք. Երևան N 86-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 20-Ն ԵՎ N 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» N 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

ա) վերնագիրը «սակագնի» բառից հետո լրացնել «հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշի» բառերով.

բ) նախաբանում «17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը» բառերը փոխարինել «22-րդ հոդվածի 8-րդ կետը» բառերով.

գ) 1-ին կետում «սակագինը» բառը փոխարինել «սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ» բառերով, իսկ «ցենտ/կՎտժ-ին համարժեք դրամ» բառերը` «ցենտ 1 կՎտժ-ի համար» բառերով,

դ) 2-րդ կետում «սակագինը» բառը փոխարինել «ցուցանիշը» բառով:

2. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի «Հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» N 21-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

ա) վերնագիրը «սակագնի» բառից հետո լրացնել «հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշի» բառերով.

բ) նախաբանում «17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը» բառերը փոխարինել «22-րդ հոդվածի 8-րդ կետը» բառերով.

գ) 1-ին կետում «սակագինը» բառը փոխարինել «սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ» բառերով, իսկ «ցենտ/կՎտժ-ին համարժեք դրամ» բառերը` «ցենտ 1 կՎտժ-ի համար» բառերով,

դ) 2-րդ կետում «սակագինը» բառը փոխարինել «ցուցանիշը» բառով:

3. Սահմանել, որ`

ա) բնական ջրահոսքի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից և հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման ժամանակ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կընդունվի սակագնի սահմանման հայտը ուսումնասիրության ընդունելու ամսվան նախորդող ամսվա փաստացի միջին փոխարժեքի մեծությանը հավասար:

բ) յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, կկատարվի մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը բնական ջրահոսքի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում և հողմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների վերահաշվարկ:

գ) սակագների վերահաշվարկի ժամանակ սույն կետի ա) ենթակետի համաձայն սահմանված դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կընդունվի նախորդ 6 ամիսների (մայիս-հոկտեմբեր) դրամ/ԱՄՆ դոլար փաստացի միջին փոխարժեքին հավասար:

դ) վերահաշվարկման արդյունքում սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։