ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2021թ. N 65-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան՝ ավագանին որոշում է`
1․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի «Ջերմուկ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 57-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) «մարմին» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «մարմիններ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
2) «III. ԽՄ-Ի ՔԱՆԱԿԸ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ» բաժնի 8-րդ կետում՝
ա․ «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով,
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ ենթակետով՝ «2) երիտասարդության հարցերով ԽՄ»
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -8
ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ
ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ
ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ
ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2021 թ. սեպտեմբերի 14
ք. Ջերմուկ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2021 թվական: