Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1578-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի «Ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» N 292-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման և N 1 հավելվածի վերնագրերը «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» բառից առաջ լրացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերով, իսկ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «ոստիկանության» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի՝

ա. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության» բառերով,

բ. 7-րդ, 10-րդ և 18-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով,

գ. 18-րդ կետը «վարչապետի աշխատակազմը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները,» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի ձևի «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇՎԱԾ ՏՈՒՅԺԻ ՄԱՍԻՆ» բաժնում «անձնագրային ծառայություն» բառերը փոխարինել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բառերով.

4) որոշման N 3 հավելվածի վերնագիրը «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» բառից առաջ լրացնել «ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերով.

5) որոշման NN 4 և 5 հավելվածները «ոստիկանության» բառից առաջ լրացնել «ներքին գործերի նախարարության» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

15.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։