Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՏՐԱՆՍՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«10» հունիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 1999 թվականի թիվ 408

«ՀԱՅՏՐԱՆՍՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության «Հայկամուրջշին» և «Կապանվերանորոգումշին» դուստր ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միաձուլման միջոցով վերակազմակերպել «Կամուրջշին» բաց բաժնետիրական ընկերության:

(1-ին կետը փոփ. 28.09.99 N 603)

2. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության «Տրանսմեքենայացում» դուստր ձեռնարկությունը և «Տրանսբնակշին» դուստր ձեռնարկությունը (առանց Երևանի արտադրական բազայի բացառությամբ վարչական շենքի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միաձուլման միջոցով վերակազմակերպել «Տրանսբնակշին» բաց բաժնետիրական ընկերության` վերջինս գույքի կազմում ընդգրկելով «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության Օշականի օժանդակ տնտեսությունը (բնակելի շենք):

(2-րդ կետը փոփ. 28.09.99 N 603)

3. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության «Թունելմետրոշին», «Զանգեզուրտրանսշին», «Տրանսճանշին», «Տրանսսպասարկում», «Հատուկպայթշին», «Հողշինմեխանիզացիա» և «Խճաքարերի գործարան» դուստր ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել համապատասխանաբար «Թունելմետրոշին», «Զանգեզուրտրանսշին», «Տրանսճանշին», «Տրանսսպասարկում», «Հատուկպայթշին», «Հողշինմեխանիզացիա» և «Խճաքարերի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունների:

(3-րդ կետը խմբ. 28.09.99 N 603)

4. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության «Երկաթգիծշին-1» և «Երկաթգիծշին-2» դուստր ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել` դրանք միացնելով «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս գույքի կազմում ընդգրկելով նրա «Տրանսբնակշին» դուստր ձեռնարկության Երևանի արտադրական բազան (առանց վարչական շենքի):

5. Սույն որոշմամբ վերակազմակերպված բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։