Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ԳՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«12» սեպտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2001 թվականի N 841

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ԳՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող` Երևանի Թամանցիների փողոցի N 58 հասցեում գտնվող 1674.4 քառ. մետր տարածք ունեցող շենքը:

(1-ին կետը փոփ. 06.05.04 N 667-Ն)

2. Երևանի քաղաքապետին`

ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ բանակցել «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող` Երևանի Թամանցիների փողոցի N 58 հասցեում գտնվող` 177584 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը գնելու շուրջ.

բ) «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությունից գնված շենքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «N 4 բուժսանմաս» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի առուվաճառքի` սահմանված կարգով պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 12-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։