Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«22» հուլիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հուլիսի 1999 թվականի թիվ 481

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 15.05.03 N 536-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության շրջանային և քաղաքային դատախազությունների աշխատողների թվաքանակն ավելացնելու մասին» N 43 որոշումը, 1995 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի, Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատների և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների աշխատողների թվաքանակի հաստատման մասին» N 368 որոշման 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության դատախազության մասով, և 1999 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության քննչական անձնակազմի թիվն ավելացնելու մասին» N 25 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 22-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։