Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«6» փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 փետրվարի 2002 թվականի N 108

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 774 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետև` պետական կազմակերպություն):

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության պետական գույքի արդյունավետ կառավարման, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միջպետական ծրագրերի իրականացման, Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի բարելավման համար անհրաժեշտ համապարփակ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե լրացուցիչ, այդ թվում` ոչ հարկային եկամուտների համալրման նպատակով պետական կազմակերպությունն իրականացնում է`

Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության պետական գույքի գույքագրման աշխատանքների կազմակերպումը և պետական կառավարման համապատասխան մարմինների հետ համատեղ գույքագրման աշխատանքները,

Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառումը,

Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառման ռեեստրի վարմանն աջակցող աշխատանքների իրականացումը,

Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այդ թվում` մասնավորեցվող, օտարվող) արժեքի որոշման (գնահատում և վերագնահատում) աշխատանքները.

բ) պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

գույքագրում,

արժեքի որոշում (գնահատում և վերագնահատում),

տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.

գ) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հաշվեկշռում գտնվող` 13418,25 հազար դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (ցանկը կցվում է) և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է նույն նախարարության հաշվեկշռում գտնվող` Երևանի Զաքյան փողոցի N 10 շենքի 3-րդ հարկը` 216,9 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով և 823,15 հազար դրամ հաշվեկշռային արժեքով:

(2-րդ կետը խմբ. 23.09.04 N 1490-Ն)

3. Պետական կազմակերպության ընդհանուր կառավարման և բնականոն գործունեության ապահովման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը (այսուհետև` լիազորված պետական մարմին):

4. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`

ա) պետական կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

բ) պետական կազմակերպության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

գ) կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

դ) պետական կազմակերպության գործունեության վերահսկողությունը.

ե) պետական կազմակերպության գործադիր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

զ) պետական կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրանց գործունեության վերստուգման արդյունքները քննելը.

է) պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ը) պետական կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

թ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պետական կազմակերպության կանոնադրությունը.

բ) 1-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման այլ մարմինների, մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքի անվճար համատեղ գույքագրման ու հաշվառման աշխատանքների ժամանակացույցը:

6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մինչև 2002 թվականի փետրվարի 15-ը ապահովել`

ա) սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված պետական կազմակերպությանն սեփականության իրավունքով հանձնված, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

բ) պետական կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 6-ից:

Ց Ա Ն Կ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը 2001 թվականի հոկտեմբերի

15-ի դրությամբ

քանակը գումարը (դրամ)

1 2 3 4

1. Գրասեղան` ղեկավարի 2 193827.2

2. Գրասեղան` ղեկավարի 1 45000

3. Գրասեղան` խորհրդակցությունների 1 35000

4. Երկաթյա պահարան 2 140000

5. Գրասեղան` ղեկավարի 1 41980

6. Մեծ գրապահարան 1 30672.4

7. Գրասեղան` ղեկավարի 1 50444

8. Մետաղյա պահարան 1 34650

9. Համակարգիչ «Olivetti» 3 1685630.4

10. Տպագրիչ «Panasonic» 1 349205.3

11. Ֆոտոապարատ «Polaroid» 1 25700

12. Համակարգիչ «Targa» 4 1471116

13. Տպագրիչ «Epson 5700» 3 447513

14. Համակարգիչ «Դիքս 486 33 ՄՀՑ» 1 841053.5

15. Համակարգիչ «Philips» 1 841053.5

16. Համակարգիչ «IBM E74» 1 370000

17. Համակարգիչ «Pentium 1» 1 949059.8

18. Տպագրիչ «Star» 1 134720

19. Տպագրիչ «Lazer Jet 41» 1 809782

20. Սկաներ 6300 C 1 360000

21. Համակարգիչ «Philips» 2 719021

22. Համակարգիչ «IBM E74» 1 370000

23. Տպագրիչ «KX-p 164» 1 189945.9

24. Պատճենահանող մեքենա «XEROXS» 1 2183746

25. Օդափոխիչ «BK-1500» 1 16014

26. Վարագույր 2 19670

27. Քիվ 1 15.4

28. Գրապահարան 1 5833

29. Վարդագույն աթոռ 4 39588

30. Ռադիո «Հրազդան» 1 14.2

31. Բազկաթոռ 1 108

32. Մետաղյա պահարան 1 215.6

33. Ժամացույց 1 837

34. Կախիչ 1 7.5

35. Կալորիֆեր 1 4920

36. Հեռախոս «Տեխնիկա» 1 5733.3

37. Հեռախոս «Կոնֆիդենտ» 1 9567

38. Գրասեղան` 2 տումբայով 2 4646

39. Գրասեղան` 1 տումբայով, սև 1 154

40. Գրասեղան` 1 տումբայով 1 354.2

41. Գրապահարան բաց 1 5833

42. Պատի կախիչ 1 33.6

43. Օդափոխիչ «BK-1500» 2 32028

44. Ժամացույց 1 837

45. Ռադիո «Հրազդան» 1 133.4

46. Տաքացուցիչ 1 10082.5

47. Ֆոտոապարատ «RK 107» 1 16000

48. Ֆոտոկտրիչ «Vizen 808» 1 6000

49. Կաշվեպատ աթոռ` կարմիր 1 77

50. Կիսափափուկ աթոռ 4 34574.8

51. Փափուկ աթոռ 2 19794

52. Հեռախոս «Տելկոմ» 1 6417

53. Վարագույր 1 2670.6

54. Քիվ 1 15.4

55. Աշխատանքային աթոռ 1 14300

56. Բազկաթոռ 1 321

57. Կիսափափուկ աթոռ 2 10447.4

58. Հեռախոս առանց դիսկի 2 753.4

59. Հեռախոս «Կոնֆիդենտ» 1 9120

60. Գրասեղան` 2 տումբայով 2 13720

61. Գրասեղան` 1 տումբայով 2 812

62. Գրասեղան` 1 տումբայով 2 810

63. Գրասեղան փոքր 3 129

64. Տումբա 1 3

65. Մետաղյա պահարան 1 377.3

66. Կաշվեպատ աթոռ 4 255.6

67. Փափուկ աթոռ 5 10425

68. Կիսափափուկ աթոռ 4 20894.8

69. Գրապահարան 1 10499.4

70. Ռադիո «Հրազդան» 2 978

71. Վարագույր 3 8011.8

72. Հեռախոս «Panafon» 1 6665

73. Հեռախոս առանց դիսկի 1 376.7

74. Տաքացուցիչ 1 4920

75. Գրապահարան 1 5833

76. Կիսափափուկ աթոռ 4 60000

77. Կիսափափուկ աթոռ 2 4170

78. Ղեկավարի աթոռ 1 14300

79. Հեռախոս առանց դիսկի 1 8736

80. Հեռախոս «Մարս» 1 13000

81. Հեռախոս «Ֆլաիդ» 1 15390

82. Ռադիո «Հրազդան» 1 192.5

83. Սեղանի կոմպլեկտ 1 3150

84. Հաշվիչ «Սիթիզեն» 1 13750

85. Վարագույր 2 19670

86. Պատի լուսամփոփ 4 7056

87. Գրասեղան` 2 տումբայով 2 13720

88. Գրասեղան` 2 տումբայով 2 15234

89. Գրասեղան` 1 տումբայով 1 405

90. Գրասեղան` 1 տումբայով 2 812

91. Փոքր սեղան 1 350

92. Փոքր սեղան 2 86

93. Տումբա 1 3

94. Մետաղյա պահարան 3 646.8

95. Պահարան 2 10976

96. Գրապահարան 1 8014.3

97. Վարագույր 2 5341.2

98. Ռադիո «Հրազդան» 1 192.5

99. Հեռախոս «Նոտրուֆ» 3 29718

100. Հեռախոս «Vef-TA-D» 1 4687

101. Բազկաթոռ` կարմիր 1 108

102. Կիսափափուկ աթոռ 6 51862.2

103. Փափուկ աթոռ 4 8340

104. Պաշտպանական էկրան 1 18000

105. Կաշվե աթոռ 3 207.9

106. Ռադիո «Հրազդան» 1 14.2

107. Կիսափափուկ աթոռ 2 4170

108. Վարագույր 2 19670

109. Ջահ` 3 թևանի 1 6156

110. Տպագրիչ «Lazer jet 4 +» 1 149171

111. Գրասեղան` 2 տումբայով 1 7617

112. Գրապահարան 1 10258.9

113. Գրասեղան 1 4340

114. Մետաղյա պահարան 1 215.6

115. Օդափոխիչ «BK» 1 16014

116. Փափուկ աթոռ 3 6249

117. Աթոռ 1 115.5

118. Կիսափափուկ աթոռ 1 8643.7

119. Հեռախոս դիսկով 1 1168

120. Կալորիֆեր 2 10832

121. Կալորիֆեր 1 4920

122. Տաքացուցիչ 1 8430

123. Ջահ` 3 թևանի 1 5540.4

124. Վարագույր 2 19670

125. Մկնիկ 1 4300

126. Պատի 2 թևանի ջահ 1 5540.4

127. Գրասեղան` 2 տումբայով 2 15234

128. Գրապահարան 1 58333

129. Հեռախոս «Տյուլպան» 1 5000

130. Հեռախոս դիսկով 1 401.6

131. Ռադիո «Հրազդան» 2 28.4

132. Օդափոխիչ «BK 1500» 1 16014

133. Փափուկ աթոռ 2 4166

134. Ջահ` 3 թևանի 1 5540.4

135. Կախիչ 1 33.6

136. Հաշվիչ մեքենա էլեկտրոնային «ՄԿ-59» 1 11400

ԸՆԴԱՄԵՆԸ 13418251

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։