Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 715 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2004 թվականի N 902-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 715 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի N 497-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրության 14-րդ կետի համաձայն`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 715 որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. դեկտեմբերի 30

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի

2004 թվականի դեկտեմբերի 30-ի

N 902-Ա որոշման

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

Իրավական ապահովման և անձնակազմի կառավարման վարչություն

Ֆինանսաբյուջետային և ակտուարական հաշվարկների վարչություն

Վերահսկողության և մոնիտորինգի վարչություն

Սոցիալական ապահովագրության և առանձին ծրագրերի վարչություն

Տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչություն

Անհատական (անձնավորված) հաշվառման վարչություն

Արտաքին և հասարակայնության հետ կապերի բաժին

Վճարումների ծառայություն

Գործերի կառավարչություն

(հավելվածը խմբ. 27.04.05 N 273-Ա)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։