Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2000 թվականի N 406

քաղ. Երևան

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 22-ի N 330 որոշման խմբագրությամբ) համապատասխան`

1. Հաստատել շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի անհատական կազմը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի նոյեմբերի 15-ի «Շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 693 որոշման 1-ին կետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

հունիսի 29-ի N 406 որոշմամբ

Կ Ա Զ Մ

շինարարության ԵՎ տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի

Լ. Հակոբյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Հ. Հովհաննիսյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ե. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ

Ն. Սարգսյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Գ. Ղափլանյան -

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարչության պետ

պետական պատվեր տեղադրող պատվիրատուի լիազոր ներկայացուցիչ

Ս. Բաբայան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

(կազմը լրաց. 17.07.00 N 460)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։