Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 սեպտեմբերի 2023 թ.

ք. Երևան N 09-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի հունվարի 4-ի «2023 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» N 01-Ն hրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) «8.2» կետը ուժը կորցրած ճանաչել

2) «16.1» կետի՝ «Տպաքանակը (հատ)» սյունակի «5000» թիվը փոխարինել «4000» թվով

3) «3.2» կետից հետո լրացնել նոր «3.3» կետ հետևյալ բովանդակությամբ՝

« 3.3 Համահայկական ամառային ութերորդ խաղեր 1 նամականիշով գեղաթերթիկ III եռամսյակ 380 10 000

»:

4) «5.11» կետից հետո լրացնել նոր «5.12» կետ հետևյալ բովանդակությամբ՝

« 5.12 Ֆադեյ Սարգսյանի ծննդյան 100-ամյակ 1 նամականիշ III եռամսյակ 320 10 000

»:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված «ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ. HAPPY NEW YEAR» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի:

2) Սպորտ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն թեմային նվիրված «ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ. GOR SAHAKYAN. ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. DAVIT HOVHANNISYAN. ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ. SAMVEL GASPARYAN. ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. GARIK KARAPETYAN. ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. EUROPEAN WEIGHTLIFTING CHAMPIONSHIPS» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի:

3) Սպորտ. Համահայկական ամառային ութերորդ խաղեր թեմային նվիրված «ՕԳՈՍՏՈՍ 5-19. AUGUST. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒԹԵՐՈՐԴ ԽԱՂԵՐ. EIGHTH PAN-ARMENIAN SUMMER GAMES» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի:

4) Միջազգային. Լուսնային Նոր Տարի թեմային նվիրված «ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ. LUNAR NEW YEAR» 1 նամականիշի, համաձայն N 4 հավելվածի:

5) Մեծանուն հայեր. Ֆադեյ Սարգսյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «100TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆ. FADEY SARGSYAN. ՀԱՅ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ. ARMENIAN ACADEMICIAN» 1 նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:

6) Կրոն և մշակույթ. Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ թեմային նվիրված «Սուրբ Աստվածածին եկեղեցի, V դար, գյուղ Օձուն, Լոռու մարզ. Saint Astvatsatsin Church, V century, Odzun Village, Lori Region», «Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի, VI դար, Ավան, Երևան. Katoghike Saint Astvatsatsin Church, VI century, Avan, Erevan» և «Որոտնավանք վանական համալիր, X դար, Սիսիան, Սյունիքի մարզ. Vorotnavank Monastic Complex, X century, Sisian, Syunik Region» 3 նամականիշի, համաձայն N 6, N 7 և N 8 հավելվածների:

7) Հայկական գորգեր. Հայկական գորգեր թեմային նվիրված 1 նամականիշի, համաձայն N 9 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված «ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ. HAPPY NEW YEAR» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 800 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:

2) Սպորտ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն թեմային նվիրված «ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ. GOR SAHAKYAN. ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. DAVIT HOVHANNISYAN. ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ. SAMVEL GASPARYAN. ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. GARIK KARAPETYAN. ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. EUROPEAN WEIGHTLIFTING CHAMPIONSHIPS» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 500 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:

3) Սպորտ. Համահայկական ամառային ութերորդ խաղեր թեմային նվիրված «ՕԳՈՍՏՈՍ 5-19. AUGUST. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒԹԵՐՈՐԴ ԽԱՂԵՐ. EIGHTH PAN-ARMENIAN SUMMER GAMES» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:

4) Միջազգային. Լուսնային Նոր Տարի թեմային նվիրված «ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ. LUNAR NEW YEAR» 1 նամականիշը, անվանագինը՝ 500 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:

5) Մեծանուն հայեր. Ֆադեյ Սարգսյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «100TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆ. FADEY SARGSYAN. ՀԱՅ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ. ARMENIAN ACADEMICIAN» 1 նամականիշը, անվանագինը՝ 320 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:

6) Կրոն և մշակույթ. Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ թեմային նվիրված «Սուրբ Աստվածածին եկեղեցի, V դար, գյուղ Օձուն, Լոռու մարզ. Saint Astvatsatsin Church, V century, Odzun Village, Lori Region», «Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի, VI դար, Ավան, Երևան. Katoghike Saint Astvatsatsin Church, VI century, Avan, Erevan» և «Որոտնավանք վանական համալիր, X դար, Սիսիան, Սյունիքի մարզ. Vorotnavank Monastic Complex, X century, Sisian, Syunik Region» 3 նամականիշը, անվանագինը՝ 320, 380 և 400 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից` 10 000 հատ:

7) Հայկական գորգեր. Հայկական գորգեր թեմային նվիրված 1 նամականիշը, անվանագինը՝ 3000 դրամ, տպաքանակը` 4000 հատ:

Ռ. ԽաչատրՅԱՆ

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

սեպտեմբերի 15-ի թիվ 09-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

սեպտեմբերի 15-ի թիվ 09-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 3

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

սեպտեմբերի 15-ի թիվ 09-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 4

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

սեպտեմբերի 15-ի թիվ 09-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 5

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

սեպտեմբերի 15-ի թիվ 09-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 6

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

սեպտեմբերի 15-ի թիվ 09-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 7

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

սեպտեմբերի 15-ի թիվ 09-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 8

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

սեպտեմբերի 15-ի թիվ 09-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 9

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

սեպտեմբերի 15-ի թիվ 09-Ն հրամանի

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։