Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ-ՈՒՄ ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1993-12-31-ից մինչև 2002-01-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-01-15Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում շուկայական հարաբերությունների անցման գործընթացն արագացնելու համար, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ Ռուսաստանյան Ֆեդերացիայում և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ մյուս պետություններում կատարվել է անցում ազատ գների և սակագների քաղաքականության, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անցնել ազատ գների և սակագների, բացառությամբ սույն հրամանագրի երկրորդ կետով սահմանված արտադրատեսակների և ծառայությունների գների և սակագների:

2. (կետն ուժը կորցրել է 31.12.93 ՆՀ-271)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկշաբաթյա ժամկետում որոշել այն ծառայությունների ցանկը, որոնց գներն ու սակագները ենթակա են պետական կարգավորման, և սահմանել վերջինիս կարգը:

4. Սույն հրամանագրի կիրարկման պահից ուժը կորցրած ճանաչել բոլոր գնացուցակները և սակագնացուցակները:

5. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 5-ից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

4 հունվարի 1992 թ.

ՆՀ-48

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։