Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԴԵՂԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«31» հուլիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 1999 թվականի թիվ 487

ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԴԵՂԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի «ժգ» կետով և 3, 4, 5, 8, 9, 12, 15, 16, 19 հոդվածներով նախատեսված դեղագործական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, իսկ նույն հոդվածներով նախատեսված անասնաբուժության ոլորտում կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման նպատակով օգտագործվող կենսապատվաստուկներին, շիճուկներին և ախտորոշիչ միջոցներին վերաբերողը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, ինչպես նաև 14 հոդվածով նախատեսված դեղերի ոչնչացման գործի կանոնակարգման հարցերին վերաբերողը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

(1-ին կետը խմբ. 12.10.00 N 639)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 31-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։