Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1993-03-23-ից մինչև 2002-01-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-01-15Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 15 և 53 հոդվածների պահանջները, որոշում եմ.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուսումնասիրել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության վիճակը, միջոցներ ձեռնարկել դրանց անձեռնմխելիությունը ապահովելու համար, ճշգրտել պատմության և մշակույթի հանրապետական նշանակության անշարժ հուշարձանների ցանկն ու դրանց պահպանության գոտիների տարածքները և վերջիններիս պետական իշխանության տեղական մարմիններից, ինչպես նաև այլ հողօգտագործողներից հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության հաշվեկշռին:

Նշված միջոցառումներն ավարտել 1993 թվականի հունիսի 30-ը:

(1-ին կետը փոփ. 23.03.93 ՆՀ-217)

2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

15 օգոստոսի 1992 թ.

ՆՀ-146

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։