041.0433.10.09.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի1997 թ. N 433
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման համար պետական պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովին ներկայացնել`
ա) մինչև 1998 թվականի մայիսի 15-ը` Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.
բ) մինչև 1998 թվականի սեպտեմբերի 15-ը` համայնքների սահմանների նկարագիրը և մարզերի 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզները` նշելով բնակավայրերի (համայնքների) սահմանները:
(3-րդ կետը փոփ. 14.04.98 N 175)
4. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
ա) մինչև 1997 թվականի նոյեմբերի 30-ը` առաջարկություն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին.
բ) մինչև 1998 թվականի հունիսի 15-ը` Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.
գ) մինչև 1998 թվականի հոկտեմբերի 15-ը` համայնքների սահմանների նկարագիրը և մարզերի 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզները` նշելով բնակավայրերի (համայնքների) սահմանները:
(4-րդ կետը փոփ. 14.04.98 N 175)
5. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքների կազմակերպման մասին» N 123 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի N 123 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 27 որոշումները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ռ. Քոչարյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի n 433 ՈՐՈՇՄԱՄԲ
Կ Ա Զ Մ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Գամազյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Մ. Արազյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Թովմասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Ղարիբյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Խուդավերդյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության պետ
Ս. Աբրահամյան - Սյունիքի մարզպետ
Պ. Ասատրյան - Տավուշի մարզպետ
Ա. Գոմցյան - Շիրակի մարզպետ
Հ. Գրիգորյան - Արագածոտնի մարզպետ
Դ. Զադոյան - Արարատի մարզպետ
Հ. Հովհաննիսյան - Կոտայքի մարզպետ
Ս. Հովհաննիսյան - Արմավիրի մարզպետ
Վ. Խաչատրյան - Լոռու մարզպետ
Ռ. Ղուկասյան - Գեղարքունիքի մարզպետ
Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետ
Գ. Ավետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի տնօրեն
Հ. Վարդանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար
Ֆ. Ղազարյան - «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ