Անցնել բովանդակությանը

ՀՀ ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 97-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբեր 2020 թվականի N 88-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 97-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով`

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

1․ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 97-Ն որոշումով հաստատված հավելված 2-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1, 12.2, 15, 16, 17, 18 և 19 կետերով.

«11.1) սահմանել «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճը օգտագործման տրամադրելու համար 1 ժամվա վճարը՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:

«11.2) սահմանել «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի սենյակները օգտագործման տրամադրելու համար 1քմ վճարը՝ 700 (յոթ հարյուր) ՀՀ դրամ»:

«15) սահմանել մինիամբարձիչի օգտագործման համար վճար՝ 1օրը 65000 ՀՀ դրամ»:

«16) սահմանել գրեյդեր օգտագործման համար վճար՝ 1ժամը 20000 ՀՀ դրամ»:

«17) սահմանել էքսկավատորի օգտագործման համար վճար՝ 1ժամը 14000 ՀՀ դրամ»:

«18) սահմանել ինքնաթափ մեքենայի օգտագործման համար վճար՝ 1ժամը 16500 ՀՀ դրամ»:

«19) սահմանել մինիամբարձչի անձնակազմով օգտագործման համար վճար՝ 1 օրը 90000 ՀՀ դրամ»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։

ՀՀ

ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ

կողմ դեմ ձեռնպահ

12 չկա չկա

1 ԱՎԵՏԻՍՅԱՆ Սամվել

2 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

3 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Միշա

4 ԲԵԶՈՅԱՆ ՎԱՀՐԱՄ

5 ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

6 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ

7 ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ

8 ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ

9 ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

10 ՌևԱԶՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ

11 ՎԵԼԻՑՅԱՆ ՆՈՐԻԿ

12 ՏՈՄԵՐՅԱՆ ՔԵՐՈԲ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Է. ԱՐՇԱԿՅԱՆ

2020 դեկտեմբերի 10

ք. Տաշիր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։