ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 68-Ն
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել Աբովյան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը 2021 թվականի համար` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Կողմ-8
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ
ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ
ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ
Դեմ -0
Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ
2020թ. դեկտեմբերի 25
ք. Աբովյան
Հավելված
Աբովյան համայնքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 25-ի
N 68-Ն որոշման
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
Հ/Հ Տեղական տուրքերի անվանումը Ավագանու կողմից սահմանված դրույքաչափը
( դրամ ) և կիրառված գործակիցը
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
1) հիմնական շենքերի և շինությունների համար`
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 45 000
( քառասունհինգ
հազար )
(կիրառվել է 3.0 գործակից)
2) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`
ա. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար 90 000
( իննսուն հազար )
(կիրառվել է 3.0 գործակից)
բ. 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար 150 000
( հարյուր հիսուն հազար )
(կիրառվել է 3.0 գործակից)
գ. 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 150 000
( հարյուր հիսուն հազար )
(կիրառվել է 3.0 գործակից)
դ. 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 300 000
( երեք հարյուր հազար )
(կիրառվել է 3.0 գործակից)
3) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`
ա. Մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 9 000
( ինը հազար)
(կիրառվել է 3.0 գործակից)
բ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար 15 000
( տասնհինգ հազար )
(կիրառվել է 3.0 գործակից)
2. Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն 9 000
( ինը հազար )
(կիրառվել է 3.0 գործակից)
2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,
3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար 15 000
( տասնհինգ հազար )
(կիրառվել է 3.0 գործակից)
4. Համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար 200 000
( երկու հարյուր
հազար )
5. Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար 60 000
( վաթսուն հազար )
6. Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար 50 000
( հիսուն հազար )
7. Օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար՝
1) ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար
ա. Մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 6 500
( վեց հազար հինգ հարյուր )
բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 10 500
( տասը հազար հինգ հարյուր)
գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 13 500
( տասներեք հազար հինգ հարյուր )
դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 20 500
( քսան հազար հինգ հարյուր)
ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 25 500
( քսանհինգ հազար հինգ հարյուր )
զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 45 500
( քառասունհինգ հազար հինգ հարյուր )
2) օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար
ա. Մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 6 500
( վեց հազար հինգ հարյուր)
բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 10 500
( տասը հազար հինգ հարյուր)
գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 13 500
( տասներեք հազար հինգ հարյուր)
դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 20 500
( քսան հազար հինգ հարյուր )
ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 25 500
( քսանհինգ հազար հինգ հարյուր)
զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 45 500
( քառասունհինգ հազար հինգ հարյուր )
8. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար 525
( հինգ հարյուր քսանհինգ)
(կիրառվել է 1,5 գործակից)
9. Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
1) առևտրի օբյեկտների համար 50 000
( հիսուն հազար )
2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 100 000
( հարյուր հազար )
3) բաղնիքների (սաունաների) համար 500 000
( հինգ հարյուր հազար )
4) խաղատների համար 1 000 000
( մեկ միլիոն )
5) շահումով խաղերի համար 500 000
( հինգ հարյուր հազար )
6) վիճակախաղերի համար 150 000
(հարյուր հիսուն հազար)
10. Համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`
1) հիմնական շինությունների ներսում՝
ա. Մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 5 000
( հինգ հազար )
բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 8 000
( ութ հազար )
գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 11 000
( տասնմեկ հազար )
դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 16 000
( տասնվեց հազար )
ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 21 000
( քսանմեկ հազար )
զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 31 000
( երեսունմեկ հազար )
2) ոչ հիմնական շինությունների ներսում՝
ա. Մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 1 000
( մեկ հազար )
բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 2 000
( երկու հազար )
գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 4 000
( չորս հազար )
դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 8 000
( ութ հազար )
ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 15 000
( տասնհինգ հազար )
զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 25 000
( քսանհինգ հազար )
11. Համայնքում ավագանու որոշմամբ սահմանված կարգին համապատասխան տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 5 000
( հինգ հազար )
12. Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝
1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2 000
( երկու հազար )
2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 3 500
( երեք հազար հինգ հարյուր )
3) սոցիալական գովազդի համար 0 ( զրո )
4) այլ արտաքին գովազդի համար 1 500
( հազար հինգ հարյուր )
5) դատարկ գովազդային վահանակների համար 375
( երեք հարյուր յոթանասունհինգ )
6) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը 150
( հարյուր հիսուն )
13. Աբովյան համայնքի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար 100 000
( հարյուր հազար )
14. Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար 15 000
( տասնհինգ հազար )
(կիրառվել է 1,5 գործակից)
15. Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար 500 000
( հինգ հարյուր հազար )
16. Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
1) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար 2 500 000
( երկու միլիոն հինգ հարյուր հազար )
2) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար 5 000 000
( հինգ միլիոն )
3) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար 7 000 000
( յոթ միլիոն )
4) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար 10 000 000
( տասը միլիոն )
17. Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացույցային տարվա համար 50 000
( հիսուն հազար )
18. Համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
1) կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար 20 000
( քսան հազար )
2) հեստապարային ակումբի համար 200 000
( երկու հարյուր հազար )
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: