ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 73-Ն
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝
1. 2021 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի տարածքների ամսական վարձավճարի չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 6 (վեց) դրամ:
2. 2021 թվականի համար սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափը` համաձայն հավելվածի:
3. 2021 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող ավտոտնակների վարձավճարների տարեկան չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 400 (չորս հարյուր) դրամ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Կողմ -8
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ
ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ
ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ
Դեմ -0
Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ
2020 թ. դեկտեմբերի 25
ք. Աբովյան
Հավելված
Աբովյան համայնքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 25-ի
N 73-Ն որոշման
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
(դրամ)
Հ/Հ Վարձակալական տարածքների անվանումը նկուղային հարկ կիսա-
նկուղա-
յին հարկ 1-ին հարկ 2-5-րդ հարկ 6 և ավելի հարկ
1. Շենքերի և շինությունների 1 քառակուսի մետրի համար 140 180 220 200 160
2. Համայնքապետարանի վարչական շենքի 1 քառակուսի մետրի համար -- -- 262 238 --
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: