ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 961-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի նոյեմբերի 28-ի «Ղեկավար կոմիտե և աշխատանքային խումբ ստեղծելու և դրանց կազմերը հաստատելու մասին» N 1408-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածում՝
ա. հանել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար» բառերը,
բ. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
22.09.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 961-Ա որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
N 1408-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Է. Հակոբյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Գ. Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ
Վ. Գևորգյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Իսպիրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Քոչարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Դ. Համբարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Գաբրիելյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Գասպարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ
Դ. Գրիգորյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Գ. Վանոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ
Ս. Հակոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Ս. Փայասլյան - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ
Մ. Ադամյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի տեղակալ
Լ. Հովհաննիսյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Խաչատրյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Վարդանյան - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Ղազարյան - «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ - ֆինանսական տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Ավետիսյան - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր (համաձայնությամբ)»
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
22.09.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ