ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2023 թվականի N 1612-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ` ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից հանձնվող շտապ օգնության ռեանիմոբիլը և դրա օժանդակ սարքավորումները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսվա ընթացքում ապահովել գույքի նվիրատվության մասին եռակողմ պայմանագրի կնքումը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և Երևանի քաղաքապետարանի հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
22.09.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1612-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Շտապ օգնության ռեանիմոբիլի մակնիշ, նույնացման համար
1. «Ջինբեյ Բրենդ» մակնիշ SY5038XJHL-M1S1BH,
նույնացման համարը` LSY8CACF9JK013383
թողարկման տարեթիվը` 2018
սկզբնական արժեքը` 34,833,857
հաշվեկշռային արժեքը` 19,645,880
Մեքենայի օժանդակ սարքավորումներ`
1.1. Պատգարակ
1.2. Պահեստային պատգարակ
1.3. Էլեկտրասրտագրության ապարատ
1.4. Պացիենտի մոնիթոր
1.5. Թոքերի արհեստական օդափոխության սարք
1.6. Ճնշումը չափող սարք
1.7. Ներարկման պոմպ
1.8. Վիրաբուժական արտածծիչ
1.9. Առաջին օգնության համար նախատեսված հավաքածու
1.10. Դեֆիբրիլյատոր մոնիթորով
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
22.09.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ