Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 01-Ի «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 04-Ն

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 01-Ի «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով

Համայնքի ավագանին որոշում է՝

1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու «ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 01-ի թիվ 60-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և հաստատել.

1)եկամուտների գծով - 1378071.2 հազար դրամ,

2)ծախսերի գծով - 1572761.5 հազար դրամ,

3)դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ – 194690.3 հազար դրամ:

2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ (հավելված 1):

3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման՝ (հավելված 2):

4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հավելված 3):

5.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)`(հավելված 4):

6.Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները`(հավելված 5):

7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ (հավելված 6):

8.Սահմանել,որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:

9.Թույլատրել համայնքի ղեկավարին՝

ա)գանձապետական հաշվի 2020 թվականի տարեվերջյան ազատ մնացորդն ինքնուրույն ներառել 2021 թվականի բյուջեի եկամտային մասում և ծախսային մասում ընդգրկել առաջնահերթություն պահանջող ծախսերի ֆինանսավորման համար,

բ)հիմք ընդունելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը:

Կողմ -9

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ

ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ

ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ

ՂԱՎԱԼՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ Դեմ -0 Ձեռնպահ -0

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։