Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆՈՏԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ (ՀՐԱՄԱՆՆԵՐԻ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«22» սեպտեմբերի 2023 թ.

քաղ. Երևան N 561-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՆՈՏԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ (ՀՐԱՄԱՆՆԵՐԻ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 17-րդ մասով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Սահմանել նոտարի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա վարույթ հարուցող անձի կողմից կայացվող որոշումների (հրամանների) օրինակելի ձևերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Գ. Մինասյան

Հավելված

Արդարադատության նախարարի

2023 թվականի սեպտեմբերի 22-ի

N 561-Ն հրամանի

ՆՈՏԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ (ՀՐԱՄԱՆՆԵՐԻ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N –Ա

«____» նոտարական տարածքի (նստավայր` «____») նոտար ____ին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին

ք. Երևան __.__.____թ.

(Վարույթ հարուցած մարմնի անվանում կամ դրա պաշտոնատար անձի պաշտոն, անուն, ազգանուն)____, ուսումնասիրելով «____» նոտարական տարածքի (նստավայր` «____») նոտար ____ի նկատմամբ վարույթ հարուցած մարմնի __.__.____ թվականի թիվ __-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի նյութերը՝

ՊԱՐԶԵՑԻ (ՊԱՐԶԵՑ)

1. Նախապատմություն.

___________________________

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

___________________________

3. Նոտարի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

___________________________

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

___________________________

5. Պատճառաբանություններ և եզրահանգում.

___________________________

ՈՐՈՇԵՑԻ (ՈՐՈՇԵՑ)

1. «_____» նոտարական տարածքի (նստավայր` «____») նոտար ____ի նկատմամբ կիրառել «____» կարգապահական տույժը:

2. Սույն որոշումը նոտարի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով՝ որոշումը ստանալուց հետո երկամսյա ժամկետում:

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N –Ա

«____» նոտարական տարածքի (նստավայր` «____») նոտար ____ի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին

ք. Երևան __.__.____թ.

(Վարույթ հարուցած մարմնի անվանում կամ դրա պաշտոնատար անձի պաշտոն, անուն, ազգանուն) ____, ուսումնասիրելով «____» նոտարական տարածքի (նստավայր` «____») նոտար ____ի նկատմամբ վարույթ հարուցած մարմնի __.__.____ թվականի թիվ __-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի նյութերը՝

ՊԱՐԶԵՑԻ (ՊԱՐԶԵՑ)

1. Նախապատմություն.

___________________________

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

___________________________

3. Նոտարի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

___________________________

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

___________________________

5. Պատճառաբանություններ և եզրահանգում.

___________________________

ՈՐՈՇԵՑԻ (ՈՐՈՇԵՑ)

1. Վարույթ հարուցած մարմնի____ թվականի թիվ __-Ա որոշմամբ «____» նոտարական տարածքի (նստավայր` «____») նոտար _____ի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ որոշումը ստանալուց հետո երկամսյա ժամկետում:

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։