ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2020 թվականի N 56-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 3 600 000 (երեք միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամի փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված՝ սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններին համապատասխան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ԿՈՂՄ (18) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ. Ասլանյան
Գ. Քալանթարյան
Ա. Գրիգորյան
Հ. Մովսիսյան
Մ. Հովհաննիսյան
Վ. Ավագյան
Դ. Սիմոնյան
Ս. Ղամբարյան
Մ. Ապերյան
Դ. Հակոբյան Կ. Դավթյան
Ք. Մարուքյան
Կ. Ղուկասյան
Ա. Ավետյան
Հ. Սիմիկյան
Վ. Կռոյան
Ա. Կարապետյան
Ս. Կարապետյան
---
---
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ
2020 թ. հունիս 24
ք. Վանաձոր
Հավելված
Վանաձոր համայնքի ավագանու
«24» հունիսի 2020թ.
թիվ 56-Ն որոշման
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հազար դրամ
Բաժին Խումբ Դաս Բյուջետային ծախսերի
գործառական դասակարգման
բաժինների, խմբերի և դասերի
անվանումները Ընդա-մենը Ավելա-ցում Պակա-սեցում Վարչական բյուջե այդ թվում ըստ հոդվածների
4269 4891
Հատուկ
նպատա-կային
այլ նյութեր Պահուս-տային միջոցներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
2000 X X X ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
(տող2111+տող3112) 0,0 3600,0 -3600,0 0,0 3600,0 -3600,0
2111 01 1 1 Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում 3600,0 3600,0 3600,0 3600,0
Աշխատակազմի պահպանման ծախսեր 3600,0 3600,0 3600,0 3600,0
3112 11 1 2 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ -3600,0 -3600,0 -3600,0 -3600,0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
Մ. ԱՍԼԱՆՅԱՆ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝
Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2020 թվական: