ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«15» հունվարի 2021 թվականի N 5-Ն
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Ջրվեժ համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 12-ի «Ջրվեժ համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 67-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 4-րդ կետում «2021 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի հոկտեմբերի 1-ից» բառերով:
կողմ (0) դեմ (7) ձեռնպահ (1)
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Համայնքի ղեկավար` ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
2021 թ. հունվարի 15
գ. Ջրվեժ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2021 թվական: