Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՈՒԾԱՐՎՈՂ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՇԽԵԼԻՍ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մարտի 1991 թվականի N 176

քաղ. Երևան

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՇԽԵԼԻՍ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքի 8 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների անասնագլխաքանակը գյուղացիական տնտեսություններին բաշխելիս սահմանել անասնագլխաքանակի նվազագույն չափ, համաձայն հավելվածի:

Թույլատրել հողային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովներին` բացառության կարգով, անասնազուրկ, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, կենսաթոշակառուներին, անաշխատունակ, հաշմանդամ անձինք ունեցող ընտանիքներին սեփականաշնորհել 1-ական գլուխ կով կամ էգ մոզի, առանց բնամթերային պարտավորությունների:

(որոշումը լրաց. 31.12.91 N 695)

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի

ԹԻՎ 176 ՈՐՈՇՄԱՆ

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՇԽԵԼԻՍ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ

Անասունի տեսակը Քանակը

(գլուխներով)

Խոշոր եղջերավոր անասուն

այդ թվում` կով 5

2

Մանր եղջերավոր անասուն

այդ թվում` մաքի 20

6

Խ ո զ

այդ թվում` խոզամայր 15

3

Թռչուն

այդ թվում` ածան հավ 300

250

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։