Հոդված 1
Հոդված 1.
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-29, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովին ներկա է փաստաբանների պալատի անդամների կեսից ավելին: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի աշխատանքները սկսվում են փաստաբանների գրանցմամբ: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի աշխատանքները մեկ օրից ավելի տևելու դեպքում փաստաբանների գրանցումը կատարվում է յուրաքանչյուր օր:
Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անձանց ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Փաստաբանների պալատի կանոնադրությամբ կարող են նախատեսվել գաղտնի քվեարկության իրականացման այլ դեպքեր:»: