Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-10-25-ից մինչև 2021-11-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-11-27Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«25» դեկտեմբերի 2020 թվականի N 93-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել՝

1) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեն`

ա. եկամուտների գծով 667,651.2 հազար դրամ,

բ. ծախսերի գծով 1277,854.4 հազար դրամ,

գ. դե‎ֆիցիտը (պակասուրդը)` 610,203.1 հազար դրամ:

2) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն հավելվածի հատված 1-ի:

3) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 2-ի:

4) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 3-ի:

5) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի դե‎ֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելվածի հատված 4-ի:

6) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի դե‎ֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելվածի հատված 5-ի:

7) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի հատված 6-ի:

(1-ին կետը փոփ. 15.01.21 N 4-Ն, 07.07.21 N 35-Ն, 07.10.21 N 49-Ն)

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

կողմ (7) դեմ (0) ձեռնպահ (0)

ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ

ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համայնքի ղեկավար` Ռոբերտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2020 թ. դեկտեմբերի 25

գ. Ջրվեժ

Հավելված

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի

ավագանու 2020 թվականի

դեկտեմբերի 25-ի N 93-Ն որոշման

(հավելվածը փոփ. 15.01.21 N 4-Ն, 14.04.21 N 15-Ն, 25.05.21 N 23-Ն, խմբ. 07.07.21 N 35-Ն, 07.10.21 N 49-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։