Հոդված 8. Փրկարար ուժերի համալրումը
Հոդված 8. Փրկարար ուժերի համալրումը
1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից ստեղծված փրկարար ուժերի համալրումը կատարում է այդ ուժերն ստեղծող մարմնի ղեկավարը:
2. Մասնագիտացված փրկարար ուժերում և փրկարարների պատրաստման հաստատություններում որպես փրկարար ընդունվում են խաղաղ ժամանակ շարային զինվորական ծառայությանը պիտանի զինծառայողների համար սահմանված առողջական չափանիշներին համապատասխանող անձինք:
3. Փրկարարական աշխատանքների անմիջական կատարմանը ներգրավվում են փրկարարական ուսուցում անցած և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից որակավորված անձինք:
4. Փրկարար ուժերում փրկարար ընդունելիս նրա հետ կնքվում է փրկարարական ծառայության պայմանագիր, որտեղ նշվում են աշխատանքի առանձնահատկությունները և ռեժիմը, աշխատանքի վարձատրության կարգը և չափը, սոցիալական արտոնությունները և երաշխիքները, փրկարարի վրա դրված խնդիրները, պարտականություններն ու այլ դրույթներ:
(հոդվածը 16.12.22 ՀՕ-472-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից)
(16.12.22 ՀՕ-472-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)