Հոդված 9. Փրկարար ուժերի գործունեությունը
Հոդված 9. Փրկարար ուժերի գործունեությունը
1. Փրկարարական աշխատանքների իրականացումը կապված է կյանքին և առողջությանն սպառնացող գործոնների հետ ու պահանջում է հատուկ պատրաստականություն և տեխնիկական հագեցվածություն:
Փրկարարական աշխատանքներն իրականացվում են անվտանգության կանոններին համապատասխան, որոնք հաստատում է լիազոր մարմինը:
2. Փրկարար ուժերի գործունեությունը կրում է հատուկ բնույթ և ենթադրում է անձնակազմի կողմից ղեկավարների հրամանների և կարգադրությունների անվերապահ կատարում:
3. Արգելվում է փրկարարական աշխատանքների դադարեցումը կոլեկտիվ աշխատանքային վեճերի լուծման նպատակով:
4. Փրկարար ուժերի և փրկարարների մշտական պատրաստականությունն ապահովվում է պարապմունքների, ուսումնամարզական հավաքների, ուսումնական վարժանքների և վերապատրաստման միջոցով:
5. Փրկարար ուժերի տրանսպորտային միջոցները սարքավորվում են լիազոր մարմնի կողմից սահմանված հատուկ ձայնային, լուսային ազդանշանային միջոցներով ու տարբերիչ նշաններով:
6. Փրկարարական աշխատանքները կարող են իրականացվել նաև ձեռնարկատիրական հիմունքներով:
7. Ձեռնարկատիրական հիմունքներով փրկարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև այդ նպատակով ստեղծված հասարակական կազմակերպությունները կարող են զբաղվել փրկարարական աշխատանքներով միայն համապատասխան որակավորում ստանալուց հետո:
8. (մասն ուժը կորցրել է 16.01.18 ՀՕ-93-Ն)
(9-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-93-Ն)